Հոգեբանություն

  1. Ի՞նչ է ուսումնասիրում հոգեբանությունը- ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը և ներաշխարհը:
  2. Ո՞րն է հոգեբանության խնդիրը- ա)ուսունաիրում է մարդու ներաշխարհում ընթացող երևույթները, ինչպես նաև հոգեկան կյանքի տվյալները բ) վարքն ու գործունեությունը.
  3. Հոգեբանությունը որպես գիտություն ե՞րբ է ծագել- մեզանից դեռևս 2000 տարի առաջ, այդ ժամանակշրջանը կոչվել է I փուլ:Այդ փուլում հանդես են եկել փիլիսոփաներ Պլատոնը, Արիստոտել, Դեմոկրիտը և ուրիշներ:
  4. Ըստ Պլատոնի ի՞նչ է հոգին- հոգին դա Աստվածային երևույթ է, որը մտնում է մարդու մարմնի մեջ անտեսանելի ձևով: Դեմոկրիտը ասել է, որ հոգին նյութական է և անընդատ կարող է փոփոխության ենթարկվել: Ըստ Արիստոտելի հոգին լինում է միայն մարդկանց մեջ, ուրիշ ոչ մի կենդանի էակի մեջ: Հոգեբանության II-րդ փուլը սկսվել է 17-րդ դարից:Այս փուլում հոգեբանությունը սկսում է վերելք ապրել, այդ ժամանակ հանդես է եկել մեծ հոգեբան գերմանցի Վունդտը:Նա ստեղծեց առաջին հգոգեբանության փորձարարական լաբարատորյան: III փուլ՝ 20-րդ դար: Այդ ժամանակ հոգեբանությունը դարձավ գիտության վարքի մասին: IV-րդ փուլ՝ գիտական հոգեբանությունը ձևավորվեց:

Պետական կարգը հին Հայաստանում

Հայաստանը միջնադարում եղել է ավատատիրական պետական համակարգ ունեցող պետություն: Ավատ նշանակում է հնազանդվել, ենթարկվել տիրոջը: Ավատատիրության ժամանակ առաջացան խոշոր հողատեր կալվածատերերը: Պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա տնօրինում էր երկրի ներքին քաղաքականությունը, պաշտոններ էր նշանակում, լուծում էր գահաժառանգության խնդիրը և այլն:

Արդարությունը պահանջում է ասել, որ 1 անձը՝ անհատը, միայնակ չի կարող կառավարել: Այդ պատճառով թագավորին կից ստեղծվեցին գործակալություններ:1. Հազարապետություն- վարչապետ՝ կատարել է 3 հիմնական աշխատանք- ղեկավարել է երկրի տնտեսությունը և ֆինանսական աշխատանքները:Ինչպես նաև, ղեկավարել է երկրի շինարարական աշխատանքներն ու հարկերը: Այս գործակալության ղեկավարներն եղել են Գնունիները:2. Սպարապետություն- բանակի գլխավոր հրամանատար: Այս գործակալությունը ղեկավարել են Մամիկոնյանները: